«Առավոտ» թերթն իր խմբագրականում գրում է. «Ծանր արտաքին քաղաքական և տնտեսական վիճակում գտնվող Ռուսաստանն այսօր քիչ դաշնակիցներ ունի: Ինչպես և անհատը, որը կյանքն ընկալում է որպես «պայքար» իրեն շրջապատող թշնամիների դեմ և հենց այդ աշխարհընկալման պատճառով գրեթե չունի իրեն սիրող և հարգող բարեկամներ, այնպես էլ պետությունները, որոնց գաղափարախոսությունը հիմնված է թշնամական միջավայրից «պաշտպանվելու» հայեցակարգի վրա, ի վերջո, հայտնվում են մեկուսացման մեջ:

Բնական է, որ այս իրավիճակում Ռուսաստանը չի ուզում կորցնել Հայաստանին, որը, որքան էլ փոքր լինի, Ռուսաստանի «հազվագյուտ» դաշնակիցներից մեկն է: Մասնավորապես, այդ պատճառով ՀՀ-ում Ռուսաստանի դեսպանատունը ծանր է տանում և, իմ կարծիքով, չափազանցված նշանակություն է տալիս Արթուր Սաքունցի և Բարսեղյան Լևոնի գործունեությանը ու երբեմն նույնիսկ «հուշում» է մեր իշխանություններին՝ «զբաղվել» նման մարդկանցով և կազմակերպություններով: Մտավախությունը, բնականաբար, «մայդանն» է, այսինքն՝ հասարակական այնպիսի մի շարժում, որը ոչ միայն իշխանափոխություն կիրականացնի, այլև «կթեքի» Հայաստանը դեպի Արևմուտք:

Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում