Երբ 1995-ին դրվեց քննարկման ներկայիս գործող Սահմանադրությունը, գրեթե նույնանման, նույնաբովանդակ, նույն ոճով, նույն հիստերիայով, նույն «սրտացավությամբ» ու նույն ատելությամբ քարկոծվում էր գրեթե բոլոր գործող քաղաքական ուժերի, կուսակցությունների, քաղաքական գործիչների կողմից:

Սահմանադրությունն ընդունվեց ամեն դեպքում…Ընդունվեց իշխանությունների` ՀՀՇ-ի թեթև ձեռքով, ընդունվեց սվիններով, բացահայտ կեղծիքներով ու լցոնումներով…
Քննադատությունը քննադատություն, բայց Սահմանադրությունը, օրենքները պետք է աշխատեն, պետք է գործեն լիարժեք ու չպետք է այն կապել որևէ անձի, քաղաքական ուժերի, կամ նրանց պաշտոնավարման հետ:

Ես գնեմ ԳԱԶ-24 թե BMW-6, եթե ես մեքենա վարել չգիտեմ, եթե այն չեմ կարողանում վարել, ապա ինչ տարբերություն թե ինչ հատկություններով է օժտված այդ մեքենան…Ամենակարևորը վարել է պետք սովորել ու անպայմանորեն վարել ամենալավ, ամենա ժամանակակից ավտոմեքենան…

Այսինքն, հիմա պետք է անպայմանորեն մասնակցել քննարկումներին, հանդես գալ առաջարկություններով, հիմնավորել այս կամ այն առաջարկությունները, նախագծի ներկայացված տարբերակի առավելություններն ու մտահոգությունները: Քննարկումներից հետո ակտիվորեն մասնակցել քվեարկություններին ու բացառել կեղծիքներն ու խախտումները: Սահմանադրության ընդունվելուց հետո ՀՀ բոլոր քաղաքացիները, քաղաքական ուժերը, քաղաքական գործիչները, հատկապես քաղաքացիական ակտիվիստները, թեկուզ նաև գրանտակերների հոծ բանակով հանդերձ, պետք է ամեն ինչ անենք, որ Սահմանադրությունն աշխատի, որ աշխատեն նրանից բխած բոլոր օրենքները…Ամեն ինչ անենք, որ դառնանք իրավական պետություն, որ օրենքները գործեն բոլորի համար հավասարապես…

Կողքից նայել ու քննադատել, չհամագործակցել, քննարկումներին չմասնակցել, պասիվ, կրավորական դիրքորոշում, դիտորդի կարգավիճակում գտնվել ու միայն հայհոյել կարող են բոլորը...

Սովորենք վերջիվերջո վարել մեքենա, բայց սովորենք վարել իհարկե բարեփոխված, ժամանակակից BMW-6-ը և ոչ թե ԳԱԶ-24-ը…

Ինձ թվում է հասկացա՞ք ինչ եմ ուզում ասել…Թե չէ ժամանակին կեղծիքներով Սահմանադրությունն ընդունել, այն սազը ձեռքին գովերգել ու հիմա էլ կողքից գիտահանրամատչելի քննադատական դիտարկումնեով «արդարադատի» կերպար ընդունել, քննադատել բարեփոխված տարբերակը, իշխանություններին մեղադրել վերարտադրության մեջ առնվազն բարոյական չէ…

Անպայման չէ միշտ ՀԱԿադարձել, ՀԱԿառակվել...