Հիմա, երբ սկանդալներ են բացահայտվում Ադրբեջանի առաջին տիկնոջ առթիվ, մի խոստովանություն անեմ:
Կինս 1988-ի երկրաշարժի ժամանակ լուրջ վնասվածքներ էր ստացել, կոտրվել էր դիմային ոսկորը, վնասվել էր աչքը: 1989 թվականի աշնանը նրան տեղափոխեցինք Մոսկվայի Կրասնովի անվան աչքի ինստիտուտ: Վիրահատողն ու բուժող բժիշկը պրոֆեսոոր Գրուշան էր՝ աշխարհում հայտնի մասնագետ: Ուներ երկու գեղեցկագույն ասիստենտ՝ Եկատերինա Էմանուիլովնա և Մերի Արիֆովնա... Մերին Հեյդար Ալիևի հարսն էր... Շատ հոգատար բժիշկ էր, ուշադիր: Մի քանի անգամ ինքն է անձամբ զբաղվել կնոջս խնդիրներով, երբ հերթապահում էր բաժանմունքում:
Մի քանի անգամ երկար զրուցել եմ նրա հետ... Իսկապես շենշող կին էր...
Այդ օրերին վախճանվել էր Վիկտոր Ցոյը: Մերին երեխայի նման ողբում էր: Խոստովանեց, որ սիրահարված էր երգչին:
Երբեմն երիտասարդ Ալիևը գալիս էր կնոջը տուն տանելու: Մոսկվիչ մեքենա էր վարում, երկու աղջիկ երեխա միշտ նստած էր լինում մեքենայում:
Ասում էին, որ Մերին ընդմիջումներն անց է կացնում բաժանմունքի երիտասարդ ու բարձրահասակ բժիշկներից մեկի հետ...

Լևոն Մութաֆյան՝ facebook