2015թ հոկտեմբերի 4-ին Երևանում առաջին անգամ կանցկացվի Կիսամարաթոն: Հայաստանի մայրաքաղաքով դուրս կգան վազելու հարյուրավոր մարզիկներ: Մրցույթը կունենա 4 մրցատարածք ՝21,1կմ, 10կմ, 2,1 կմ և մանկական՝ 1 կմ հեռավորությամբ, հայտնում է մարաթոնի պաշտոնական կայքը:

Մրցավազքն անցկացվում է Երևանի քաղաքապետարանի աջակցությամբ: Վազքատարածքն անցնում է քաղաքի կենտրոնով և Հրազդանի կիրճով:

Մրցավազքին կարող են մասնակցել տարբեր պատրաստվածության մարզիկներ: Հատուկ սկսնակների համար կներկայացվի բոլոր վազքատարածքների համար նախապատրաստման ծրագիր:
Մասնակցության համար անհրաժեշտ է գրանցվել մարաթոնի պաշտոնական կայքում:

Նշենք նաև, որ կազմակերպիչները պլանավորում են նախապատրաստական մարզախմբեր ստեղծել Երևանում և Մոսկվայում: Մրցավազքի ժամանակաչափը կազմակերպված է MYLAPS պրոֆեսիոնալ համակարգի օգնությամբ: Ծրագրվում է վազքատարածքների չափումներ AIMS միջազգային կազմակերպության կողմից։