Հուլիսի 31-ին Լատինական Ամերիկայի խորհրդարանը ճանաչել է Հայոց ցեղասպանությունը: Ինչպես տեղեկացնում է Prensa Armenia-ն՝ 1964թ.-ին ստեղծված և Պանամայում գործող կառույցի կողմից ընդունված այդ բանաձևը Թուրքիայի կողմից իրականացվածը մարդկության դեմ գործած հանցագործություն է որակում։

Որոշման ընդունումից հետո պատգամավորներից մեկը գրել է.  «Հայոց ցեղասպանության մասին բանաձևն ընդունվել է միաձայն, դեմ է արտահայտվել միայն 1-ը»։

Նշենք, որ Parlatino-ի կազմում ներառված են 23 երկրի ու տարածքի՝ Արգենտինայի, Արուբա կղզու, Բոլիվիայի, Բրազիլիայի, Վենեսուելայի, Գվատեմալայի, Հոնդուրասի, Դոմինիկյան Հանրապետության, Կոլումբիայի, Կոստա-Ռիկայի, Կուբայի, Կյուրասաո կղզու, Մեքսիկայի, Նիկարագուայի, Պանամայի, Պարագվայի, Պերուի, Սալվադորի, Սան Մարտին կղզու, Սուրինամի, Ուրուգվայի, Չիլիի և Էկվադորի խորհրդարանները։