Օգոստոսի 1-ից իրավական ուժի մեջ է մտել էլեկտրաէներգիայի սակագնի բարձրացման որոշումը: Առ այսօր չի ընդունվել կառավարության որոշումը այդ բարձրացումը սուբսիդավորման մասին:

Ստեղծված իրավիճակում «Ոտքի՛, Հայաստան» քաղաքացիական շարժման խորհուրդը անհրաժեշտ է համարում առաջ քաշել հետևյալ պահանջները.

1. Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի հրաժարականը,

2. ՀԷՑ ՓԲԸ-ի ազգայնացումն ու հետագա հանրայնացումը:

​Պ​ահանջների քաղաքական և իրավական հիմնավորումները խորհուրդը կներկայացնի քաղաքացիներին օգոստոսի 3-ին, ժամը 19:00-ին Հանրապետության հրապարակում: