ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանի օգոստոսի 2-ի հրամանագրով Սեյրան Շահսուվարյանը նշանակվել է ԿԸՀ անդամ:

Նախագահի հրամանագրում ասված է.

«Հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության ընտրական օրենսգրքի 40-րդ հոդվածը և հաշվի առնելով Կենտրոնական ընտրական հանձնաժողավի անդամ նշանակելու մասին Մարդու իրավունքների պաշտպանի առաջարկությունը՝ որոշում եմ.

Սեյրան Շահսուվարյանին նշանակել Կենտրոնական ընտրական հանձնաժողովի անդամ՝ մինչև 2022 թվականի հուլիսի 13-ը պաշտոնավարման ժամկետով»: