«Ժամանակ» թերթը գրում է. «Ուրբաթ օրը պայմանական վաղակետ ազատ արձակման հանձնաժողովը դրական եզրակացություն է տվել «Արթիկ» քրեակատարողական հիմնարկում պատիժը կրող, հոկտեմբերի 27-ի գործով կարեւորագույն վկաներից մեկի սպանությունը պատվիրելու եւ կազմակերպելու համար անազատության դատապարտված Արթուր Այվազյանին (Մանախ):

Եվ եթե անկախ հանձնաժողովը հաստատի, ու դատարանը բավարարի միջնորդությունը, ապա Մանախը պայմանական վաղակետ ազատ կարձակվի: Չնայած որ նրան ընդամենը 6 ամիս է մնացել պատիժը կրելու:

Սա, ըստ էության, շատ անսպասելի որոշում է, քանի որ այս դատապարտյալը 10 տարուց ավելի պայքարում է, դիմում է պայմանական վաղակետ ազատ արձակման, ռեժիմի փոփոխության համար, սակայն անդադար ու չհիմնավորված մերժումներ էր ստանում: Բացի այդ՝ պայմանական վաղակետ հանձնաժողովի որոշումը բացառիկ է նրանով, որ տարածվել է այնպիսի հոդվածով դատապարտվածի վրա, ինչպիսին է 104-րդ հոդվածը:

Հիշեցնենք, որ ամեն բան սկսել էր նրանից, որ Կենտրոն եւ Նորք Մարաշ վարչական շրջանների դատարանը հերթական անգամ մերժել էր Մանախի դիմումը, որով նա բողոքարկել էր քրեակատարողական ծառայության կենտրոնական մարմնի տեղաբաշխման հանձնաժողովի որոշումը:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում