«Հայկական ժամանակ» թերթը գրում է. «Պատգամաբոր Հարություն Ղարագյոզյանը՝ Կարամելի Հարութ մականունով, նախորդ տարի «Պորշ Պանամեռա» մակնիշի ավտոմեքենա է գնել, որի արժեքը 60 հազար ամերիկյան դոլար է: Այս գործարքի արդյունքում նրա հայտարարագրած՝ արտարժույթով դրամական միջոցները նվազել են՝ 102 հազար դոլարից հասնելով 42 հազար դոլարի: Իսկ դրամով Հարություն Ղարագյոզյանը հայտարարագրել է 32,5 մլն դրամ:

ԲՀԿ-ական պատգամավորի կինը՝ Շամրիկ Գաբրիելյանը, ամուսնու ունեցվածքը մի քանի անգամ գերազանցող դրամական միջոցներ է հայտարարագրել՝ 370 մլն դրամ (մոտ 780 հազար դոլար) եւ 40 հազար դոլար: Հարություն Ղարագյոզյանի բիզնեսների մի մասը գրանցված են հենց տիկնոջ անունով, եւ վերջինս նախորդ տարի 17,8 մլն դրամի չափով եկամուտ է ստացել շահաբաժնից:

Մամուլլը Հարություն Ղարագյոզյանի բիզնեսների մասին խոսում է, որ նա երթուղային գծեր ունի մայրաքաղաքում եւ միջմարզային երթուղիներում, իսկ Վրաստանի ծովափնյա շրջաններում՝ հանգստյան տներ:

Հարություն Ղարագյոզյանը, ինչպես վերը նշեցինք, բավական հարուստ եւ ազդեցիկ գործարար է, նրան է պատկանում նաեւ «Սուիթ Լենդ» շոկոլադի գործարանը»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում