Պարոն քաղաքապետ, Երևանի Մալաթիա-Սեբաստիա համայնքի Բաբաջանյան 71 շենքի (հին հասցեով Բ1, 37 շ.) 3-րդ մուտքի վերելակը գտնվում է կատաստրոֆիկ վիճակում: 10 օրից ավելի է այն ավելի շատ չի աշխատում, քան աշխատում է: Երբ զանգում ենք վերելակների վարչություն, բնակիչներին կոպտում են: Մեկ անգամ մայրս էր մնացել վերելակի մեջ, մեկ անգամ էլ ես` կնոջս հետ (մոտ մեկ ժամ, արդեն խեղդվում էինք): Լիֆտովչիկն էլ քիթ ու մռութով, բավականին ուշ է ժամանում: Ամսեկան էլ 1600 դրամ գումար ենք հավաքում:
Հուսով եմ կզբաղվեք այդ հարցով:

Գրում է Գոռ Գևորգյանն իր Ֆեյսբուքյան էջում