Քաղաքացիական պայքարի փայլուն օրինակ ցուցադրեցին Նաիրիտ գործարանի աշխատակիցները: Հստակ քայլերով, օրակարգով, առանց քաղաքական խաղերի մեջ մտնելու մարդիկ իրենց հաղթական ավարտին հասցրեցին առաջին հարցը:

Պայքարի ճանապարհին որոշ քաղաքական ուժեր փորձեցին քթները այդտեղ խոթել, բայց նրանց քիթը գետնին քսվեց: Ապրեն Նաիրիտցիները: Իմ կարծիքով նրանք Նաիրիտի վերագործակման հարցում էլ կհասնեն հաղթանակի:

Իհարկե Նաիրիտը իր ողջ թափով աշխատել չի կարող, բայց որոշ արտադրություններ վերականգնել միանշանակ կարելի է:

Էդգար Խաչատրյան՝ ֆեյսբուք