Meydan TV-ի երգիծանկարիչը հերթական անգամ ծաղրի է ենթարկում Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հայտարարությունը, թե հայտնի լրագրող, իշխանությունների քննադատ Էլմար Հուսեյնովի սպանությունն ըստ արժանվույն կհետաքննեն, և իհարկե մինչ օրս ոչինչ չի պարզվել: Նույն բախտն է վիճակվելու նաև լրագրող, քիչ թե շատ անկախ մեդիա ռեսուրդների թղթակից, 31-ամյա Ռասիմ Ալիևի՝ օրերս աղմուկ հանած սպանության գործին: Նկատենք, որ Իլհամ Ալիևը ներկայացված է Շերլոկ Հոլմսի կերպարով:

Սույն երգիծանկարը փաստում է, որ Ադրբեջանի հասարակությունը չի վստահում իշխանությունների անաչառությանն ու խոսքին լրագրողների հետապնդման, ձերբակալման ու սպանության հարցում, և թվարկվածներում տեսնում է հենց այդ նույն իշխանությունների մեղքը:

Անի Մարգարյան-Facebook