Երեկ՝ օգոստոսի 25-ի ուշ երեկոյան դժբախտ դեպք է գրանցվել Արագածոտնի մարզի Գեղադիր գյուղում: 1960թ.-ի ծնված ամուսինը դանակահարել է կնոջը: Այս տեղեկությունը YerevanNews.am-ի հետ զրույցում հաստատեց նաև Գեղադիրի գյուղապետ Գնել Գևորգյանը: 

«Գևորգ Գալոյանը դանակահարել է իր կնոջը՝ Գայանե Գրիգորյանին, երեկոյան ժամը 22:00-ի սահմաններում:

Կինը քնած է եղել, ինքն էլ հոգեկան ապրումներ ուներ, վիճակը լավ չի եղել, դանակով աջ կողմից խփել է: Մինչև հարսը դուրս է եկել, մինչև տեղյակ է պահել, շտապօգնության մեքենայով մինչև հիվանդանոց են հասցրել, 7 կմ հեռավորությամբ ճանապարհին մահացել է»: 

Գյուղապետը նշեց, որ դեպքի պատճառ է հանդիսացել Գևորգ Գալոյանի հոգեկան հիվանդությունը: Ըստ մեր տեղեկությունների՝ ընտանիքը գտնվում է անապահով վիճակում: Տղան ամուսնացած է: