Բնիկ օձունցի լինելով՛ բավականին հպարտանալու առիթ եմ ունեցել իմ բնօրրանով հիանալու և հպարտանալու համար։ Մի քանի տարի առաջ, երբ լուրեր տարածվեցին Օձունի Սբ. Աստվածածին Կաթողիկե եկեղեցին վերանորոգելու մասին ողջ հասարակությունը շունչը պահած սպասում էին Օձունի հրաշքի վերականգնմանը։
Տպավորությունն այնպիսին էր որ չի կարող որևէ խնդիր կամ խոչընդոտ առաջանար, և հմուտ ճարտարապետներն ու փորձառու շինարարները հավուր պատշաճի կիրականացնեն իրենց առաջ դրված խնդիրը։ Վերջերս գալով Օձուն ականատաես եղա մի տարօրինակ պատկերի. նախ տեղում իմացա, որ եկեղեցում շինաշխատանքներն արդեն ավարտված են, և որ ամնենակասկածելի էր իմ համար շինհրապարակում դեռևս անելիք կար, առաջօին իսկ հայցքից, իսկ ամեաանսպասելին , որ տեղահանված էին եկեղեցու բակում թաղված օձունցիների հազարամյա շիրմաքարերը՛ մատնված անտերության։ Փաստորեն, ինչպես երևում է նկարից վանքի ֆոնին առկա է գերեզմանաքարերի մի ՙկույտ՚։

Ինչ վերաբերվում է եկեղեցու վերականգնման աշխատանքներին չլինելով ճարտարապետ-շինարար, բայց լինելով քիչ թե շատ հուշարձանների մասին պատկերացում ունեցող մարդ հասկացա որ առկա են կիսատ գոևրծեր գոնե իմ հիշողության մեջ մնացաշ մինչև ութսունականներիկեսերը եկեղեցու նախկին տեսքից բավականին խաթարված դրվագների ականատես եղա։

Նկարում պատկերված է սբ. Աստվածածին եկեղեցին ողջ արևմտյան ճակատով նախագծով նախատեսված է եղել այն վերակառուցել ամբողջական տեսքով, սակայն այսօր հյուսիսային անկյունի քիվը գտնվում է գետնին, այսինքն տարրական, առաջին հայացքից անզեն աչքով նկատելի ՙվրիպակ՚։

Հարկ է նշել, որ մշակույթի նախարարության օժանդակությամբ՛ Օձունի եկեղեցու վերականգնման ծրագիրը ՀՀ Կառավարության համապատասխան հանձնաժողովի կողմից ճանաչվել է որպես բարեգործական և 2013 թվականի օգոստոսի 9-ի Մ-717-Ա որոշմամբ ազատվել է ավելացված արժեքի հարկից։ Փաստացի առավել գումարով դե ֆակտո կատարվել է նվազ չափի աշխատանք։

Գյուղացիների դժգոհությունները և Օձունում՛ եկեղեցու վերականգնման կիսատ աշխատանքների առիթով հասարակական մթնոլորտի սրումը հիմնականում կապված է տարբեր մասնագետների և անձանց ամպագորգոռ ճամարտակությունների հետ, ըստ որոնց, սբ. Աստվածածին եկեղեցու վերանորոգման աշխատանքներն ավարտվել են, և իբր կատարվել է բարեխղճ աշխատանք։

Հ.գՙՙՆոր կյանք Օձունին՚ ՖԲ էջում խոսվում է այն մասին, որ եկեղեցու շինաշխատանքների ժամանակ օգտագործված Կառնուտի քարը տուֆից մոտ հինգ անգամ թանկ է, սակայն Շիրակի մարզից ճշտված ինֆորմացիայի համաձայն այն արժե մոտ 55 հազար դրամ, այսինքն տուֆից 15 հազար դրամ մատչելի։ Հետաքրքիր է ինչ արժեքով է այդ քարատեսակը ներկայացված եղել Օձունի տաճարի նախագծանախահաշվարկային ՙանձեռնամխելի՚ փաստաթղթում։ Ամփոփելով նշված հարցի մասին փոստական անդրադարձերը՛ նշենք որ ներկայումս նշված Կառնուտի քարով պետական միջոցներով ներկայումս ընթանում է նաև Քոբայրի վանական համալրիր վերականգնման աշխատանքները, և հարկավոր է որ պատկան մարմիններն այս փաստի վրա առանձնակի ուշադրություն դարձնեն՛ հետագայում ֆինանասական պատրվակով աշխատանքները դադարեցնելու հարցին չբախվելու համար։

Արմեն Հովասափյան-Facebook