Սահմանադրական փոփոխությունների կապակցությամբ նախագահական նստավայր գնալ-չգնալու հարցը աներկբայորեն կապված է այդ փոփոխությունների հանդեպ քաղաքական ուժի` հիմնավոր/համոզիչ քաղաքական դիրքորոշում ունենալ-չունենալու հետ: Եթե քաղաքական ուժը կատեգորիկ դեմ է փոփոխություններին, ուրեմն Բաղրամյան-26 գնալ-չգնալու հարց չպետք է լինի: Եթե "դեմ" է կամ "դեմ" է քվեարկելու/քարոզելու, բայց գնում է հանդիպման, ուրեմն դա ցիրկի կլոունություն անել է, իսկ քաղաքական առումով` ինքնասպանություն է:

Եթե կողմ է, բայց սկզբից եւեթ չի մասնակցել փոփոխությունների մշակմանը, ու սոսկ գնում է նախագահական նկարվելու, ապա այդ ուժը միգուցե ամեն ինչ է, բայց քաղաքական չէ: Իրականում վտանգը նախագահական նստավայր գնալ-չգնալը կամ նկարվելը չէ, այլ քաղաքական ուժի անսկբունքայնությունը:

Ստյոպա Սաֆարյան - ֆեյսբուք