«Հրապարակ» թերթը գրում է.

«Արթուր Բաղդասարյանին պատկանող «Հայասի գրուպ» ԲԲԸ-ի մեղքը ապացուցելու դեպքում ՏՄՊՊՀ-ն կարող է տուգանել ընկերությանը մի քանի հարյուր միլիոն դրամի: «ՀՀ Տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովը ուսումնասիրություն է սկսել կապված Արթուր Բաղդասարյանին պատկանող «Հայասի» ընկերության գործունեության հետ: Ուսումնասիրության համար հիմք են հանդիսացել «Հրապարակ» օրաթերթում տպագրված մի քանի հոդվածները: Առաջիկայում ՏՄՊՊՀ-ը կպարզի ընկերության գործունեության մեջ հնարավոր անբարեխիղճ մրցակցության առկայությունը»,- մեր հարցմանն ի պատասխան հայտնեց ՏՄՊՊՀ մամուլի խոսնակ Գայանե Սահակյանը։ Այսպիսով, հանձնաժողովը կպարզի, թե արդյոք «Հայասի գրուպ» ԲԲԸ-ն խախտել է բարեխիղճ մրցակցության կանոնները, շոտլանդական վիսկիի անվան տակ սպառողներին ինչ-որ անհասկանալի խմիչք հրամցնելով, թե ոչ:

Դժվար է ասել, թե ինչով են պայմանավորված ՕԵԿ ղեկավարի բիզնես անհաջողությունները: Գուցե, իրո՞ք, պատճառն իշխանականից ընդդիմադիր դաշտ անցնելն է: Չնայած ասում են, Արթուր Բաղդասարյանի անվան հետ կապվող մի օբյեկտ կա, որը ծաղկում և բարգավաճում է: Խոսքը Ջրվեժում, «Վան» ռեստորանի հարևանությամբ գործող գիշերային սթրիփ-ակումբի մասին է, որը վերջին տարում զարգացավ, ըստ որոշ տեղեկությունների, Ուկրաինայից «ներմուծված» աղջիկների շնորհիվ:

Տվյալներ կան, որ Անվտանգության խորհրդին ժամանակին պատկանող մի քանի ծառայողական մեքենաներ օգտագործվում են ակումբի վիպ հաճախորդների և ուկրաինացի աղջիկների սպասարկման համար: Հավանաբար, այս մեքենաները ժամանակին դուրս են գրվել ԱԽ-ից:

Հ.Գ. ՕԵԿ մամուլի քարտուղար Արթուր Միասկյանը հերքեց մեր տեղեկությունները՝ վստահեցնելով, որ նշված սթիփ-ակումբն Արթուր Բաղդասարյանին չի պատկանում»:

Ավելի մանրամասն կարդացեք թերթի այսօրվա համարում»:

Ավելի մանրամասն կարդացեք թերթի այսօրվա համարում: