«Բոլորովին վերջերս՝ հուլիսի 30-ին, Դատարանների նախագահների խորհրդի նախագահ Արման Մկրտումյանը որոշում է ընդունել ՀՀ դատական դեպարտամենտի կազմն ընդլայնելու մասին։ Այս որոշումը, մեր տեղեկություններով, անցկացրել է Դատական դեպարտամենտի նոր ղեկավար Կարեն Փոլադյանը, որն առայժմ մութ ֆիգուր է մամուլի համար, այլ կերպ ասած՝ ոչ լավով է առանձնացել, ոչ վատով։ Չնայած կան կարծիքներ, և դրանք մեզ հասել են հենց նույն Դատական դեպարտամենտի աշխատողների շրջանից՝ որ ժամանակին հենց Կարեն Փոլադյանն է անանուն նամակներ գրել տարբեր մարմիններին՝ մատնանշելով դեպարտամենտի Նախկին պետ Միսակ Մարտիրոսյանի կատարած խախտումները և այն, որ դեպարտամենտը դարձել է «Միսակնոց»։

Դրանից հետո սկսվեց Մարտիրոսյանի անկումը, ինչն ավարտվեց Միսակ Մարտիրոսյանի ազատազրկմամբ և «կարգադրիչների գործով»։ Դատական դեպարտամենտի ներսում կազմակերպված կոռուպցիոներների մի ամբողջ խումբ բացահայտվեց, և թվում էր, թե գոնե սրանից հետո համակարգը հնարավորինս կպարզեցվի, թափանցիկ և թեթև կաշխատի, հասկանալի կլինի հանրության համար։ Իրականում, սակայն, ճիշտ հակառակն է նկատվում»,- գրում է թերթը։

Ավելի մանրամասն կարդացեք թերթի այսօրվա համարում: