Օր-օրի աճող հանցավորությունն ընդունում է վիթխարի չափեր և վերաճելով՝ ստանում է հրեշավոր բնույթ: Երկրում ավերածությունները մեծացնում են հանցավորությունը, իսկ հանցավորությունը մեծացնում է ավերածությունը: Այս երկու երևույթները, մեկը մյուսին նպաստելով, մեր կյանքը դարձնում են անտանելի, և անհրաժեշտ են հերոսական ճիգեր, որպեսզի նվազեցվի հանցավորությունը և կանգնեցվի ավերածությունը:

Կառավարությունը, որպես երկրում կարգ ու կանոն հաստատող պատվար, պետք է ներդնի իր բոլոր ուժերը հանցավորության դեմ պայքարելու համար և նրա գլխավոր խնդիրը պետք է լինի հասարակությունից հանցավոր տարրի վերացումը: Այս խնդրին պետք է ծառայեն վարչակազմը և դատարանը: Մինչդեռ մեր վարչակազմը հեռու է լավ լինելուց՚:

Հատված Երևանի օկրուգային դատախազի գրությունից, 1919թ.

Արծրուն Պեպանյան - ֆեյսբուք