Կրկին հեղեղվել են վրացական Փոթի նավահանգստային քաղաքի փողոցները: Ինչպես տեղեկանում ենք sputnik-georgia. ru-ից՝ հեղեղումը տեղի է ունեցել հորդառատ անձրևների հետևանքով:

Որոշ թաղամասերում ջրով են լցվել շենքերի առաջին հարկերը, վնասվել են բնակիչների կենցաղային իրերն ու տեխնիկան։ Այս անգամ ևս որոշ ժամանակով դադարեցվել է էլեկտրաէներգիայի մատակարարումը։