Այսօր տեղի ունեցող Կառավարության նիստի ժամանակ որոշում ընդունվեց, որ արտաբյուջեից կվճարվի նաև ՓՄՁ այն ներկայացուցիչների էլեկտրաէներգիայի սակագնի օգոստոսի 1-ին հայտարարված հավելավճարը, ովքեր յուրաքանչյուր ամիս սպառում են 250 կվ/ժ հոսանք։ Վարչապետ Հովիկ Աբրահամյանը ասաց, որ հարցը քննարկել է ՀՀ Նախագահի հետ։

Իսկ ՀՀ էներգետիկայի ու բնական պաշարների նախարար Երվանդ Զախարյանը ներկայացրեց «Էլեկտրաէներգիայի սակագների մեղմացման միջոցառման մասին» որոշման նախագիծը։ 

Հիշեցնենք, որ որոշում ընդունվեց նաև «Հայֆիլմ» կինոստուդիա ՓԲԸ-ի 100 տոկոս բաժնետոմսերը, գույքը` 2 մլրդ 702 մլն 469 հազ. ՀՀ դրամ գնահատված արժեքով վերադարձնել Հայաստանի Հանրապետությանը: