«Լավատեղյակ աղբյուրների վկայությամբ, ՀԷՑ-ն այս օրերին զբաղված է ընկերության գույքագրմամբ։ Ընդ որում, գույքագրումն իրականացվում է ոչ միայն ՀԷՑ կենտրոնական ապարատում, այլև նման հանձնարարական է տրվել նաև ՀԷՑ մասնաճյուղերին։ «ՉԻ» աղբյուրների պնդմամբ, սովորաբար նման գույքագրում ընկերաթյուններն անում են տարեվերջին, իսկ գույքագրումը հիմա անելը հիմք է տվել ենթադրությունների, որ ՀԷՑ-ը պատրաստվում են վաճառել։ Ի դեպ, ՀԷՑ-ը երեկ հայտարարել է աուդիտորական ծառայությունների մատուցման բաց մրցույթ։ Ընդ որում, ՀԷՑ-ը ցանկանում է անցկացնել իր գործունեության վերջին 5 տարիների աուդիտ։

Պաշտոնական հաղորդագրության համաձայն. «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ՓԲ ընկերությունը հայտարարել է բաց մրցույթ աուդիտորական ծառայությունների մատուցման համար։ «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ՓԲԸ 2009-2014 թթ. ծախսերի աուդիտի, համաձայնեցված ընթացակարգերի իրականացման ու համապատասխանության աուդիտի անցկացման տեխնիկական առաջադրանքը պատրաստվել է ՀՀ էներգետիկայի և բնական պաշարների նախարարության և ՌԴ էներգետիկայի նախարարության միացյալ ջանքերով»։ Նախնական գնահատականներով աուդիտի անցկացման ժամկետը երեք ամիս է»,- գրում է թերթը։

Ավելի մանրամասն կարդացեք թերթի այսօրվա համարում: