Մեկ-մեկ Աշոտյանի դեմագոգիան կարող է հուներից հանել նույնիսկ ամենահավասարակշռված մարդուն: Օրինակ՝ օրերս աղմուկ բարձրացավ, որ Աշոտյանն իր երկու որդիներին էլ տվել է «Այբ» մասնավոր դպրոց, ինչը չէր կարող աղմուկ չբարձրացնել, իսկ Աշոտյանն այսօր հայտարարում է, որ եթե ընդդիմադիրների երեխեքը կարող են գնալ այդպիսի դպրոց, ուրեմն ինքն էլ կարող է իրեն թույլ տալ, առավել ևս, որ ֆինանսապես մեծ մի հարց չէ:

Աշոտյանին պետք է հուշել, որ դոդերի բաղերը իրեն գցել պետք չի, առավել ևս, որ դա իր մոտ այդքան էլ լավ չի ստացվում: Խդիրը Աշոտյանի դիմադիր, կամ էլ ընդդիմադիր լինելու մեջ չէ, ոչ էլ ինչ որ մեկը ասել է, որ աստղաբաշխական գումարներ են պետք՝ երեխային «Այբ» տալու համար: Այլ կերպ ասած, խնդիրը ոչ կուսակցական է, ոչ էլ ինչ որ լուրջ մեղադրանքներ են հնչում ֆինանսական չարաշահումների շուրջ:

Խնդիրը նրանում է, որ խայտառակ վատ սիմվոլիզմ կա, երբ Կրթության ու գիտության ոլորտի գլխավոր պատասխանատուն նախապատվություն է տալիս իր երեխեների համար մասնավոր դպրոցը և ամենևին էական չէ այն, որ այդ դպրոցը ստեղծվել է իր նախարարության օրոք ու որ նման քայլում ոչ մի ապօրինի բան չկա: Կրկնում եմ, խնդիրը սիմվոլիզմն է: Աշոտյանը՝ որպես նախարար, պետք է հրաժարական տա հենց այն պահին, երբ պատրաստ է խոստովանել, որ մասնավոր դպրոցում ավելի լավ պպայմաններ են, քան պետաան դպրոցում, որովհետև դա նշանակում է իր՝ որպես նախարարի ձոխողում: Ու նույնը կասեի ցանկացած ընդդիմադիրի հասցեին, եթե ընդդիմադիրը լիներ ԿԳ նախարար, կամ էլ ԿԳՆ բարձրաստիճան այլ պաշտոնյա:

Այնպես որ, սիրելի Աշոտյան, ձերբազատվեք այդ դեմագոգիկ դիմակից ու մարդավայել կեցվածք ընդունեք քաղաքացիների հանդեպ, որովհետև այս մեղադրանքները տեղին են ու արդրարացի: Այդքան շատ եք ուզում երեխեքը «Այբ»-ում սովորեն, կամ էլ ինչպես դուք եք նշում, խնդդիրը նրանում է հիմնական դպրոցի, որ երեխաներին վերաբերվում են, որպես նախարարի երեխաների՝ հրաժարական տվեք, կամ էլ խիստ նկատողություն՝ որպես նախարարի երեխայի արտոնություն տվող մանկավարժների: Կամ էլ գլուխներս մի հարթուկեք ու խոստովանեք, որ դուք հաջողությամբ շարունակել եք պետական դպրոցն ապականող ռեֆորմները ու ինքներդ էլ հասկանում եք, որ չէիք ուզզենա, որ Ձեր երեխան ձեր իսկ կերտած հանրակրթական պետական դպրոցում ուսում ստանար:

Գուրգեն Վարոսյան-Facebook