«Իրավունք» թերթը գրում է. «Լևոն Տեր–Պետրոսյանի եղբորորդին` ՀԱԿԿ Էրեբունի տարածքային կառույցի ղեկավար Տիգրան Տեր-Պետրոսյանը, որին պատկանում է հայտնի «Մուսալեռ» ռեստորանը, անհույս խաղամոլ է։ Այս տարիների ընթացքում նա հասցրել է խաղատներում և բուքմեյքերական գրասենյակներում տանուլ տալ ամեն ինչ։ Պարտքերի տակից դուրս գալու համար ստիպված վաճառել է Կայարանի մոտ իր ունեցած առևտրի կետը, գրավադրել նույն «Մուսալեռ» ռեստորանը, որտեղ ի դեպ ՀԱԿ-ն իր հավաքներն էր անցկացնում, ինչպես նաև գրավադրել է իր ընկերներին և ծանոթներին պատկանող գույքը։ Եվ վերջապես հերթը հասավ Լևոն Տեր-Պետրոսյանի հայրական առանձնատանը։ Ի դեպ, նույն Տիգրան Տեր-Պետրոսյանն արդեն մի քանի ամիս է՝ Հայաստանում չէ, նա պարզապես «փախած» է պարտքատերերից»:

Ավելի մանրամասն՝ թերթի այսօրվա համարում։