«Ժողովուրդ»-ի տեղեկություններով՝ ՀՀ հատուկ քննչական ծառայության պետ Վահրամ Շահինյանի դեմ փաստերի մի ամբողջ տրցակ է կազմվել: Այդ մասին զեկուցվել է Սերժ Սարգսյանին: Եվ հիմա ՀՀ գլխավոր դատախազությունն ու ԱԱԾ-ն սպասում են նրա որոշմանը: Իրավապահները կասկածներ ունեն, որ Շահինյանն անձնական շահագրգռություններից ելնելով՝ ինչ-որ գործեր է ուղղորդել:

Իհարկե, Հայաստանում քրգործերն ուղղորդելն «արգելված չէ», սակայն նման բան կարող է տեղի ունենալ միայն Սերժ Սարգսյանի իմացությամբ: Ըստ երևույթին, այս «կանոնն» է խախտել Վահրամ Շահինյանը` ամենայն հավանականությամբ քննելով իր փեսայի` Արարատի մարզային քննչական վարչության պետ Արամ Հարությունյանի ենթակայի գործած արարքի մանրամասները:

Սերժ Սարգսյանի հանձնարարության դեպքում իրավապահները չեն բացառում, որ Վահրամ Շահինյանը, հնարավոր է, պաշտոնանկ արվի կամ անգամ մեղադրանք առաջադրվի նրա նկատմամբ: Մի խոսքով, Սերժ Սարգսյանը կասի` «կախե՞լ», թե պարգևատրել:

Ավելի մանրամասն կարդացեք թերթի այսօրվա համարում: