Անհայտ աձինք, հոկտեմբերի 10-ի երեկոյան, քարեր են նետել Ստամբուլի Քումքափը թաղամասում գտնվող Հայոց պատրիարքանի շենքի ուղղությամբ։

Ինչպես տեղեկացնում է Ստամբուլի հայկական «Ակոս»-ը, Պոլսո հայոց պատրիարքարանի շենքը քարկոծելուց հետո դեպքի վայր են ժամանել ոստիկանները, սակայն դեռևս անհայտ է, թե ովքեր և ինչու են քարկոծել շենքը։

Պատրիարքական փոխանորդ, արք. Արամ Աթեշյանը նշել է, թե հայտնի չէ, թե հարձակումը պատրիարքարանի՞, թե՞ պատրիարքարանը հսկող ոստիկանական կետի դեմ է իրականացվել։