Երեկ սիրիական բանակը Հալեպի հարավային շրջանում ազատագրել է 4 գյուղ՝ 50 քկմ. տարածություն։ Բանակը ծրագրում է առաջիկա օրերին վերականգնել Հալեպ-Դամասկոս միջազգային ճանապարհը։

Սիրիական հեռուստակայանները հաղորդել են, որ Հալեպը մնում է շրջափակված, սիրիական բանակի և իսլամիստների բախումները շարունակվում են Խանասերի տարածաշրջանում։ Դեպի Հալեպ մուտքի միակ ճանապարհը փակ է գնում։

Քաղաքում շարունակվում  է վառելանյութի պակասը: Արդեն 10 օր է ջուրն ու էլեկտրականությունը հասանելի չեն։

«Գանձասարը» հաղորդում է, որ հայկական կենտրոնները շարունակում են ջուր մատակարարել բնակչությանը՝ օգտվելով ակումբների և եկեղեցիների շրջակայքում նախապես փորված ջրհորներից։