Նոյեմբերի30-ի գիշերը 88 տարեկան հասակում մահացել է ԽՍՍՀՄ ժողովրդական արտիստ Էլդար Ռյազանովը: Ռեժիսյորը մահացել է հիվանդանոցում: Նախնական տվյալներով, 88-ամյա լեգենդի մահվան պատճառ է հանդիսացել սրտի անբավարար աշխատանքը: 

Նա հոսպիտալացվել է նոյեմբերի 21-ին: Մեկ տարի առաջ նա բուժման կուրս էր անցնում նեյրովիրաբուժության ինստիտուտում: 

Էլդար Ռյազանովըլեգենդար ռեժիսոր է: Նա նկարահանել է 30 ֆիլմ, որոնցից գրեթե բոլորը հիթեր են դարձել խորհրդային երկրներում, այդ թվում նաև Հայաստանում: Դրանցից ամենահայտնիներն են՝ «Կառնավալային գիշեր», «Զգուշացիր ավտոմեքենայից», «Դաժան ռոմանս», «Ծառայողական սիրավեպ», «Ճակատագրի հեգնանքը կամ բաղնիքդ անուշ» և այլն:

Այս մեծ մարդու հիշատակը միշտ վառ կմնա նրա թողած ժառանգության շնորհիվ: