Նոյեմբերի 29-ին, ժամը 22.42-ին ահազանգ է ստացվել, որ Երևան-Սևան ավտոճանապարհի 16-րդ կմ-ին տեղի է ունեցել ՃՏՊ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ «Opel Vectra» մակնիշի 34 RT 672 պ/հ ավտոմեքենան դուրս է եկել ավտոճանապարհի երթևեկելի հատվածից և բախվելով արգելապատնեշին` շրջվել:

Մինչ հրշեջ-փրկարարների կանչի վայր հասնելը վարորդը տեղի ուժերով դուրս է բերվել ավտոմեքենայից և հոսպիտալացման ճանապարհին մահացել:

Լուսանկարները՝ shamshyan. com-ի