Հաջոդ ամիս տեղի կունենա «Սևանի իշխան» ձկնարտադրական համալիրի բացումը: Համալիրի նպատակը Սևանա լճում Իշխանի պաշաների վերակագնումը և ձկնաբուծության վերականգնումն է:

Համալիրի հիմնադիրը և միակ բաժնետերը ՀՀ կառավարության որոշմամբ ստեղծված «Սևանի Իշխանի պաշաների վերականգնման և ձկնաբուծության զարգացման» հիմնադրամն է:

Ծրագիրը կազմված է մի քանի փուլից: Առաջին փուլով նախատեսված է տարեկան 200 տոննա արտադրողականությամբ մանրաձկան գործարանի, ինչպես նաև 6­8 տոննա արտադրողականությամբ վերամշակման գործարանի կառուցում:

Առաջին փուլի իրականացման համար կկատարվի 8 միլիարդ դրամի ներդրում:

Համալիրը բավական հեռանկարային է: Հետագայում նախատեսվում է ձուկ արտահանել նաև Ռուսաստան և եվրոպական մի շարք այլ երկրներ: