«Տաք եղանակը և տեղումների բացակայությունը ձյան տեսքով՝ նպաստեցին, որ հոկտեմբեր-նոյեմբեր ժամանակահատվածը լինի ձմեռային գործոններով պայմանավորված պատահարների սղությամբ»: Այս մասին հրավիրված մամուլի ասուլիսի ընթացքում ասաց ՏԿԱԻՆ ճգնաժամային կառավարման կենտրոնի պետ Հովհաննես Խանգելդյանը:

Նա նաև նշեց, որ ՀՀ տարածքային կառավարման և արտակարգ իրավիճակների նախարարության տրանսպորտային պարկը և փրկարարական տեխնիկան լիովին պատրաստ է եկող ձմռանը: 

Դեկտեմբերի 1-2-ը հանրապետության ամբողջ տարածքում, առանձին մարզերում կդիտվի տեղումներ անձրևի տեսքով, իսկ բարձրադիր գոտիներում՝ ձյան տեսքով: ՏԿԱԻՆ ճգնաժամային կառավարման կենտրոնի պետը ասաց, որ եղանակային կտրուկ փոփոխություն կլինի, կլինի ջերմաստիճանի նվազում 5-10 աստիճանով:

Դեկտեմբերի 3-ին և 4-ի առավոտյան սպասվում են ձյան տեսքով տեղումներ, հանրապետության տարածքը կհայտնվի ցիկլոնի ազդեցության տակ: