Ինչպես բազմիցս նշել ենք թեժ նախաընտրական տրամադրություն է ՀՀ-ում։ 

ՀՀԿ-ական ներկայացուցիչները կողմ են «Այո»-ին, ընդիմությունը «Ոչ»-ին։ Սակայն ինչպես միշտ, մեր քաղաքական մասան զերծ չմնաց միմյանց հասցեին հնչեցնող վիրավորանքներից ու ոչ կոռեկտ պահվածքից։

ԱԺ փոխնախագահ, Հայաստանի Հանրապետական կուսակցության խոսնակ Էդուարդ Շարմազանովը, լրագրողների հետ զրույցում մեկնաբանելով «Ժառանգություն» կուսակցության նախագահ Րաֆֆի Հովհաննիսյանի կողմից Հանրապետական կուսակցության գրասենյակի մոտ ծաղկեփունջ դնելու փորձը, այն ոչ կոռեկտ համարեց։
«Ի՞նչ է նշանակում` ծաղիկ է դնում... Մենք քրիստոնյա ժողովուրդ ենք և գիտենք, որ կա ավանդույթ` ծաղկեպսակ դնում են հանգուցյալի վրա: Դա անկոռեկտության, անլրջության ու անտակտության բարձրագույն մակարդակն է, ես ի՞նչ ասեմ:
Միգուցե իրականության զգացումը կորցրած… Չեմ ուզում էլի հիմա վիրավորեմ, իջնեմ նրա մակարդակին, ասեմ՝ էդ ծաղիկը… մի երկու հատ էլ կաղամբ վերցրու, տար, դիր քո կուսակցության դիմաց»,–ասաց նա և հավելեց, որ հանրությունը Րաֆֆի Հովհաննիսյանի անկոռեկտ ու անտակտ պահվածքին պատասխան կտա: