Դեկտեմբերի 20-ին, ժամը 00.21-ին ահազանգ է ստացվել, որ Վայոց ձորի մարզի Ազատեկ գյուղի մոտակայքում տեղի է ունեցել ՃՏՊ, կա տուժած. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր են ՄՃԿԿ ՕԽ-ն և մեկնել մեկ մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ Ազատեկ-Վայք ավտոճանապարհի 6-րդ կմ-ում «ВАЗ 2108» մակնիշի 01 LO 066 պ/հ (վարորդ` 1992 թ. ծնված Տ. Կ.) ավտոմեքենան դուրս է եկել ավտոճանապարհի երթևեկելի հատվածից և շրջվել:

Հրշեջ-փրկարարները ավտոմեքենայից դուրս են բերել վարորդի դին, հոսանքազրկել են ավտոմեքենան և փակել գազի փականը: