«Bright Future» կամավորական խումբը պատրաստվում է օգնություն առաքել հայաստանաբնակ երեխաներին:

2016 թվականի փետրվար ամսին Հայաստանում կանցկացվի բարեգործական ակցիա, որի շրջանակներում մի շարք հայաստանաբնակ սոցիալապես անապահով ընտանիքներ օգնություն կստանան Հոլանդիայից` հագուստի, կոշիկների, գրքերի և խաղալիքների տեսքով:

Հայաստանում բնակվող մեր հայրենակիցներին կոչ ենք անում մասնակցել այս բարեգործական ակցիային: Եթե դուք ունեք հագուստ, խաղալիքներ և այլ անհրաժեշտ պարագաներ, որոնք ցանկություն ունեք տրամադրել նրանց, ովքեր ունեն դրանց կարիքը ապա մասնակցեք այս նախաձեռնությանը:

Եթե դուք գիտեք անապահով ընտանիք, որն իսկապես գտնվում է ծանր կացության մեջ և ունի օգնության կարիք, ապա զանգահարեք և փոխանցեք նրանց տվյալները:

Բոլոր ցանկացողները կարող են զանգահարել՝ 094 09 11 47, 096 09 11 47, 055 61 50 03, 060 50 11 74 հեռախոսահամարներով կամ ուղղակի օգնությունը բերել Խանջյան 13ա հասցեում գտնվող Երգի պետական թատրոնի շենք, 5-րդ հարկ, 504 սենյակ: 

YN.am-ը (Yerevan News-Երևան Նյուզ), niderlandakan.livejournal. com-ը և այլոք հանդիսանում է նախաձեռնության տեղեկատվական հովանավոր: