«168 Ժամ» թերթը գրում է.

«Հայաստանը կրկին նահանջել է Heritage Foundation-ի կողմից հրապարակված տնտեսական ազատության ինդեքսում և 2016 թվականի վարկանիշում զբաղեցրել է 54-րդ տեղը:

Մենք ստացել ենք 67 միավոր (ճիշտ այնքան, որքան Դոմինիկյան Հանրապետությունը) և համարվել չափավոր ազատ տնտեսություն ունեցող երկիր: Համեմատության համար նշենք, որ նախորդ տարի Հայաստանը Տնտեսական ազատության ինդեքսում 52-րդն էր, իսկ 2014-ին` 41-րդը:

Զեկույցում նշվում է, որ Հայաստանում շարունակում են մտահոգիչ մնալ սեփականության իրավունքի հետ կապված խնդիրները, կոռուպցիան և աշխատաշուկայում առկա չարաշահումները. «Համատարած կոռուպցիան խորանում է Հայաստանի տնտեսության և տարածաշրջանային անվտանգության վրա Ռուսաստանի ազդեցության մեծացման հետևանքով: Կաշառակերությունը և խնամիաբարեկամական հարաբերությունները համատարած բնույթ են կրում այն պաշտոնյաների մոտ, որոնք հազվադեպ են պատասխանատվության ենթարկվում կամ հեռացվում պաշտոնեական լիազորությունները չարաշահելու համար: Դատական համակարգը խնդիրներ ունի` անկախ գործելու և թափանցիկության հետ կապված: Ոստիկանության կողմից ոչ օրինաչափ գործողություններն աղճատում են օրենքի կիրառությունը»:

Ավելի մանրամասն կարդացեք թերթի այսօրվա համարում: