«Երեկ տարածված լուրերի համաձայն՝ անցած տարի հուլիսի 27-ին մահացած 26-ամյա ծննդկան Մերի Մարգարյանի գործով կասկածյալ «Շենգավիթ բժշկական կենտրոն»-ի մանկաբարձ-գինեկոլոգ Շուշանիկ Բախշյանը լքել է Հայաստանի տարածքը։ Լուրի իսկությունը ճշտելու համար անօգուտ փորձեցինք կապվել Շուշանիկ Բախշյանի հետ։

Բժշկուհու պաշտպան Ալեքսանդր Սիրունյանը, սակայն, հերքեց այդ լուրերը՝ մեզ հավաստիացնելով. «Շուշանիկ Բախշյանը չի կարա և չի էլ ուզում փախնի երկրից: Ալեքսանդր Սիրունյանը վերստին կրկնեց, որ Շուշանիկ Բախշյանը այս գործով չի դատվելու: Իսկ թե ովքեր կլինեն գործով դատվողները՝ փաստաբանը ձեռնպահ մնաց մանրամասնելուց»»,- գրում է թերթը։

Ավելի մանրամասն կարդացեք թերթի այսօրվա համարում: