«Չոր մարքեթինգ»՝ այսպես է կոչվում «Ռազմավարական բիզնես» կրթական և խորհրդատվական կենտրոնի համահիմնադիր, բիզնես թրեյներ Վահրամ Միրաքյանի գիրքը, որը ներկայացնում է մարքեթինգային 40 գործիք գործարարների, մարքեթոլոգների, ձեռներեցների և նաև այսպես կոչված ստարթափներ հիմնել ցանկացողների համար:

Փետրվարի 1-ից ԵՊՀ գիտաշխատող, մարքեթոլոգ, GG տաքսիի բիզնես տնօրեն Վահրամ Միրաքյանը կսկսի նաև համանուն խորագրով դասընթացների շարք, որի մասնակիցները հնարավորություն կունենան կիրառել գրքում նշված հմտություններն ու ուսումնասիրել հայ գործարարների հաջողության պատմությունները:

Փետրվարի 1-ին տեղի ունեցավ «Չոր մարքեթինգ» խորագրով դասընթացի առաջին սեմինարը: Այն անցավ հետաքրքիր քննարկումների և բանավեճերի մթնոլորտում: 

««­Չոր մար­քե­թինգ»­-ը շատ պրակ­տիկ աշ­խա­տանք է ստաց­վել: Ինձ հատ­կա­պես դուր եկավ այն, որ գր­քում, բա­ցի նրա­նից, որ նշված է, թե ինչ­պիսին պետք է լի­նի մար­քե­թին­գը, նաև նշ­ված է, թե ինչ­պես չպետք է անել, և ինչն է սխա­լը»,- գրքի մասին ասել է «­Zangi» հա­վել­վա­ծի հիմ­նա­դիր և տնօ­րեն Վահ­րամ Մար­տի­րո­սյանը:

Հավելենք, որ դասընթացին մասնակցությունը վճարովի է: Գրանցվելու կամ մանրամասներին տեղեկանալու համար կարող եք դիմել կազմակերպիչերին: