«Հրապարակ» թերթը գրում է.

«Թեև դեսպանների փոխատեղումների մասին խոսվում էր նոյեմբեր-դեկտեմբերին, սակայն դիվանագիտական կորպուսում դեռ լուռ է։ Մենք հայտնել էինք, որ փոխվելու են Չինաստանի, Սինգապուրի, Մոնղոլիայի, նաև Բուլղարիայի, բալթյան երկրների և Կենտրոնական Եվրոպայի մի շարք դեսպաններ։ Կան պետություններ, որտեղ մեր դեսպանները պաշտոնավարում են բավականին երկար տարիներ: Իսկ «Դիվանագիտական ծառայության մասին» օրենքը սահմանում է քառամյա ժամկետ՝ նույն պաշտոնում աշխատելու համար։ Այժմ փոփոխությունների ուշանալը դիվանագիտական ոլորտում կապում են ձևավորվելիք կոալիցիայի հետ, ասում են, թե հնարավոր է ՀՅԴ-ին դեսպանների պաշտոններ էլ տան, սպասում են գլխավոր հարցը լուծվի, նոր փոփոխություններ անեն: Առայժմ մեզ հայտնի դարձավ, որ ՀՀ նախկին վարչապետ, ԵՏՀ կոլեգիայի նախագահի պաշտոնն ստանձնած Տիգրան Սարգսյանի եղբորը՝ Չինաստանում դեսպան Արմեն Սարգսյանին, կտեղափոխեն այլ երկիր: Նրան առաջարկվել է Բուլղարիայում ՀՀ դեսպանի պաշտոնը, և նա համաձայնել է:

Մեզ հասած տեղեկություններով՝ Չինաստանում դեսպան կնշանակվի արտգործնախարարի տեղակալ Սերգեյ Մանասարյանը: Վերջինս մինչև ԱԳ նախարարի տեղակալ նշանակվելը դեսպան է աշխատել նաև Մարոկկոյում, Լիբիայում, Եթովպիայում, Սուդանում, Օմանում, Բուլղարիայում:

 

Մանրամասները կարդացեք թերթի այսօրվա համարում: