Փետրվարի 6-ին, ժամը 02.55-ին, ոստիկանության Նաիրի բաժնում հաղորդում է ստացվել, որ մի քաղաքացուհու ծեծի են ենթարկել. տեղեկացնում է Ոստիկանության մամուլի ծառայությունը։

Մեկնած օպերատիվ խմբին 1978 թ. ծնված Բելլա Հ.-ն հաղորդում է տվել, որ նույն օրը, ժամը 02.00-ի սահմաններում, իր վագոն տնակում, վիճաբանության ժամանակ, իր ընկեր Արամը ծեծի է ենթարկել իրեն` պատճառելով վնասվածք:

Նյութերի նախապատրաստման ընթացքում պարզվել է, որ Արամը 1986 թ. ծնված Արամ Ս.-ն է, ով խոստովանական բացատրություն է տվել, որ նույն օրը, ժամը 02.00-ի սահմաններում, Եղվարդ քաղաքի Նատի թաղամասում գտնվող վագոն տնակում գտնվելով ալկոհոլի ազդեցության տակ, վիճաբանել է Բելլա Հ.-ի հետ ու ծեծի ենթարկել նրան:

Կատարվում է հետաքննություն: