Այսօր՝ փետրվարի 8-ին, մահացել է Սյունիքի մարզպետ Սուրիկ խաչատրյանի աներձագը՝ Լևոն Բարսեղյանը։ Մարզպետի կնոջ՝ Լորետա Բարսեղյանի եղբայրը մահացել է երկարատև հիվանդությունից հետո: 

Լևոն Բարսեղյանը տառապում էր քաղցկեղով: Նա ամուսնացած էր և ուներ երկու որդի:

Նշենք, որ վաղ առավոտյան մահացել է նաև Սյունիքի մարզպետ Սուրիկ Խաչատրյանի եղբայրը՝ Սերոբ Խաչատրյանը: Նա գտնվել է Երևանի «Էրեբունի» բժշկական կենտրոնում: 

YN.am-ը ցավակցում է մահացածի հարազատներին: