«Առավոտ» օրաթերթը գրում է.

«Մեր երկրում անպտղության ընդհանուր գործակիցն, ըստ պաշտոնական տվյալների, 17 տոկոս է, իսկ ըստ Համաշխարհային առողջապահության կազմակերպության՝ 15 տոկոսից բարձր անպտղությունը ճգնաժամային ցուցանիշ է համարվում: Եւ որքան ավելանում են անպտուղ զույգերը, այնքան փոխնակ մայրերի պահանջարկն ավելանում է:

«Փնտրում եմ փոխնակ մայր» հայտարարության պաստառները հանդիպել ենք այն վայրերում, որտեղ շատ են լինում երիտասարդները, ուսանողները: Շատերի համար փոխնակ մոր ծառայությունը անպտուղ ընտանիքներին երեխա ունենալու երջանկություն է, շատերի համար էլ՝ կարծես թե երեխա «վաճառելով» մեծ փողեր աշխատելու հնարավորություն:

Չնայած ՀՀ օրենքով արգելված չէ փոխնակ մոր ծառայություն մատուցել, սակայն որոշ մասնագետների կարծիքով՝ փոխնակ մոր ծառայությունը, կարող է շատերի համար ոչ թե բարի կամք լինել, այլ բիզնես:

Օրենքը չի կարգավորում փոխնակ մոր ծառայության արժեքը, եթե անգամ կարգավորվի էլ, այն չի կանխի փող աշխատելու որոշների ախորժակը, եթե միայն այն անվճար չդարձնեն: Այս ծառայությունը մեր երկրում 15-30 հազար դոլարի սահմաններում է»:

Ավելի մանրամասն կարդացեք թերթի այսօրվա համարում: