«Հայկական ժամանակ» թերթը գրում է.

«Մեր թղթակիցը նախօրեին դիմել էր ՀՀ տնտեսական մրցակցության պաշտպանության հանձնաժողովին և խնդրել իրեն տեղեկատվություն տրամադրել, թե մանավորապես հայկական ընկերությունները ինչ գնով են ձեռք բերում ռուսական բենզինը:

Ունենալով նման տեղեկատվություն, կարելի է պարզել, թե այդ ինչպե՞ս է ստացվում, որ ՀՀ-ում բենզինը երկու անգամ թանկ է քան ՌԴ-ում: Մեր թղթակիցը սակայն չի ստացել այդ հարցի պատասխանը. «… Տվյալ տեղեկատվությունը հանդիսանում է առևտրային գաղտնիք և կարող է վնաս պատճառել ոլորտում գործող որևէ տնտեսվարողի շահերին»,- նշված է ՏՄՊՊՀ-ի ուղարկած գրավոր պատասխանում:

Նշենք, որ անցած շաբաթ հանձնաժողովի նախագահ Արտակ Շաբոյանը լրագրողների հետ զրույցում պատրաստակամություն էր հայտնել տրամադրել նման տեղեկատվություն եթե լրագրողները դիմեն նման հարցումով: Փաստորեն Հայաստանում բենզինի աննորմալ բարձր գնի մասին տեղեկությունը «հանդիսանում է առևտրային գաղտնիք»:

Ավելի մանրամասն կարդացեք թերթի այսօրվա համարում: