Փետրվարի 16-ին, Շիրակի մարզի Առափի գյուղում գտնվող «Փակ ծառ» ռեստորանի մուտքի մոտ վիճաբանության ժամանակ կտրել են գյումրեցի 23-ամյա երիտասարդ Տ.Ա.-ի ականջը: 

Գյումրու բժշկական կենտրոնում չեն կարողացել վերականգնել կտրված ականջը, քանի որ վիրահատությունը պետք է անցկացվեր վնասվածքը ստանալուց հետո 3-6 ժամվա ընթացքում: Ըստ որոշ տեղեկությունների կտրված ականջը երկար ժամանակ չի հաջողվել հայտնաբերել:

Ըստ մամուլում շրջանառվող տեղեկությունների, երիտասարդի ականջը կտրելու պատճառ դարձել է «Ֆեյսբուք» սոցիալական ցանցը: Նա ծանոթություն է հաստատել ամուսնալուծված կնոջ հետ, ինչը դուր չի եղել նրա եղբորը, ով էլ որոշել է հաշվեհարդար տեսնել Տ.Ա.-ի հետ: