Տեղի ունեցավ այն,ինչից սարսափում էր Բաքուն..."ՏԱՍՍ"-ի տեղեկություններով Իրանի գազարտահանման ընկերության գործադիր տնօրեն Ալի Ռեզա Քամելին հայտարարաել է, որ Թբիլիսիի և Թեհրանի միջև ստորագրվել է համաձայնագիր, ըստ որի Վրաստանը 200 մլն. կուբամետր գազ է գնելու Իրանից...Պայմանագրի համաձայն գազի մատակարարումը Վրաստան կսկսվի մարտի 21-ից՝դեռ 7 ամսով...Հետագայում ժամկետները կարող են երկարաձգվել....Պայմանագրի "ամենացավալի" մասը Բաքվի համար այն է,որ Թեհրանն ու Թբիլիսին նախընրեցին այդ գազը Վրաստան հասցնել ոչ թե Ադրբեջանի,այլ Հայաստանի տարածով,որով խախտվում է Բաքվի մենաշնորհը Վրաստանի գազի շուկայում...Սա պաշտոնական Թբիլիսիի առաջին քայլն է՝թոթափելու թուրք-ազերիական տանդեմի գազային լուծը,որը բավական հմտորեն օգտագործվում էր Բաքվի կողմից մեր հյուսիսային հարևանից ադրբեջանամետ որոշումներ կորզելու համար...

Հիշեցնեմ,որ միևնույն ժամանակ Վրաստանը բանակցություններ է վարում նաև ռուսական "Գազպրոմ"-ի հետ՝գազի լրացուցիչ ծավալներ գնելու նպատակով...Վրաստանի կառավարության և երկրի էներգետիկայի նախարար Կ.Կալաձեի ակտիվությունը պաշտոնական Բաքվի կողմից դիտվում են որպես դավաճանություն...Վրաստանում ադրբեջանական գազի մոնոպոլ դիրքերի պահպանման համար ջանքեր չէր խնայում նույնիսկ Ադրբեջանի առաջնորդ Իլհամ Ալիևը...

Թեհրանի դեմ պատժամիջոցների չեղարկումից հետո,սա Իրանի առաջնի "ապտակն" էր Ադրբեջանին,ով կարող էր իրանական գազը Թբիլիսի հասցնել Ադրբեջանի տարածքով,սակայն նախընտրեց հայաստանյան տարբերակը...

Թեհրանը չի մոռացել Ալիևի ակտիվ և պասիվ հակաիրանական քաղաքականությունը տարածաշրջանում և համագործակցությունը հակաիրանական ուժերի հետ Մեծ Մերձավոր Արևելքում,ինչպես նաև տնտեսական ոլորտում...

Գագիկ Համբարյան