«2010թ. Սիրիայից Հայաստան տեղափոխված գործարար Րաֆֆի Թաշճյանը, որն այստեղ հիմնադրել Էր հումքի մեծածախ Ներմուծմամբ զբաղվող «Ռամա Յունայթեդ» ընկերությունը, բացի դա, օգնում Էր սիրիահայերին աշխատանքի տեղավորվել այստեղ, սնանկացել Է Հայաստանում։ Այս տարվա հունվարի 8-ին նրա ընկերության սնանկացման կառավարիչ Է նշանակվել Սերյոժա Հարությունյանը։

Սիրիահայի ընտանիքին պատկանող «Ռամա Յունայթեդ» ընկերությունը զբաղվում Էր արտադրական, տնտեսական, տպագրական հումքերի ներկրմամբ ու այդ ապրանքների մեծածախ վաճառքով։ Թաշճյանը գործընկերներ ունի Եգիպտոսում, Արաբական Էմիրություններում, Թուրքիայում, Սիրիայում։ Սիրիահայ գործարարի հայաստանյան գնորդները «Ռամա Յունայթեդի» ներկրած հումքով պատրաստված արտադրանքը վաճառում են հիմնականում տեղի շուկայում։ Սիրիահայ գործարարն արդեն երկու տարի Է՝ հեռացել Է Հայաստանից ու այժմ ապրում Է Ավստրիայում։ Հայաստանից հեռանալու պատճառների մասին գործարարը մեզ հետ զրույցում ասաց. «Աշխատեցի մի գրուպի հետ, ապրանք Էի մատակարարում, ու միշտ պատճառ արեցին՝ ապրանքն անորակ Է, Չարբախում մի գործարանի ապրանք Էի մատակարարում, պարզվեց սեփականատերը մարզպետ Է, 3 անգամ ապրանք տարա իրենց, ասեցին անորակ Է, գումարը լրիվ չտվեցին։ Աշխատեցի Արգավանդի ֆիրմայի հետ, փեսան ԿԳԲ-ում Էր... Միշտ պատճառ կար չվճարելու ու գին գցելու, ու երբ գումարը մեծ Է, դու հաստատ տակ կտաս։ Սա բիզնես չէ, սա անտառ է, ու սփյուռքահայը լավ գեր է էդ անտառում։ Սիրիայում 17 տարի բիզնես էի անում ու մրնչև 1 մլն դոլարի հասնում էր արտահանումը Սիրիայից դեպի Եվրոպա ու արաբական աշխարհ։ Բոլորին խորհուրդ կտամ հեռու մնալ բիզնեսից։ Դրսում աշխատեք, եկեք հայրենիք վայելեք միմիայն»։

Հայաստանում երկու տարի բիզնեսով զբաղված սիրիահայ գործարարի կարծիքով՝ Հայաստանում բիզնեսի միջազգային կանոններով չեն աշխատում ու բիզնեսը համարում են «շուկայի գործ» և մտածում միմիայն փող աշխատելու մասին»,- գրում է թերթը։

Ավելի մանրամասն կարդացեք թերթի այսօրվա համարում: