«Ականջ կտրելը պատվի հարց էր»,- ասել է 23-ամյա Տ. Ա.-ի ականջը կտրելու մեջ կասկածվող Ա. Հ.-ն: Ըստ նախնական տեղեկությունների, ականջը կտրելու պատճառ է հանդիսացել Ա. Հ.-ի  ամուսնալուծված քրոջ հետ ունեցած երկարատև վիրտուալ կապը:

Նշենք, որ փետրվարի 16-ին, Շիրակի մարզի Առափի գյուղում գտնվող «Փակ ծառ» ռեստորանի մուտքի մոտ վիճաբանության ժամանակ կտրել են գյումրեցի 23-ամյա երիտասարդ Տ.Ա.-ի ականջը: