Թուրքիայի խորհրդարանում ընդդիմության և իշխող կուսակցության ներկայացուցիչների միջև ծեծկռտուք է տեղի ունեցել։

Haqqin.az-ի փոխանցմամբ՝ Հանրապետական կուսակցության պատգամավորները մեղադրել են «Արդարություն և զարգացում» կուսակցությունից իրենց գործընկերներին այն բանում, որ նրանք չեն ճանաչում լրագրողներ Ջան Դյունդարի և Էրդեն Գյուլի ազատ արձակման մասին դատարանի որոշումը։

Փոխադարձ մեղադրանքներն արագորեն վերաճել են ծեծկռտուքի, որին միջամտել է խորհրդարանի աշխատակազմը։