Այսօր՝ մարտի 1-ին, ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանը հանրությանը ներկայացրեց ՀՀ բնական պաշարների և էներգետիկայի նոր նախարար՝ Լևոն Յոլյանին: Նա նոր պաշտոնը զբաղեցնելու համար հեռացել է վերահսկիչ պալատի փոխնախագահի պաշտոնից:

«Ձեզ համար հապշտապ որոշում էր, ինձ համար հապշտապ չէր»,- այսօր Էներգետիկայի նախարարությունում, լրագրողներին ասաց վարչապետը՝ պատասխանելով հարցին, թե ինչով է պայմանավորված նման արագությունը:

Նշենք, որ Երվանդ Զախարյանն ազատվել է նախարարի պաշտոնից: Նրա փոխարեն փետրվարի 29-ից նշանակվել է Լևոն Յոլյանը: