1871 թվականի գարնանը ոմն երիտասարդ ձեռքն առավ գիրքը և կարդաց տասնյոթ բառ, որոնք ամբողջովին փոխեցին նրա ապագան: Երբ նա ուսանող բժիշկ էր և իր պրակտիկան անցկացնում էր Մոնրեալի հիվանդանոցում, նրան անհանգստացնում էին հետևյալ խնդիրները` ինչպե՞ս հանձնել ավարտական քննությունները, ո՞ւր գնալ սովորելու, ինչպե՞ս կազմակերպել պրակտիկան, ինչպե՞ս ապրուստի միջոցներ հայթայթել:

Տասնյոթ բառերն օգնեցին նրան դառնալու ժամանակի ամենանշանավոր թերապևտը: Նա կազմակերպեց Ջոն Հապկինսի համալսարանին առընթեր աշխարհում հայտնի Բժշկական դպրոցը: Դարձավ բժշկության թագավորական պրոֆեսոր`Օքսֆորդում ամենաբարձր տիտղոսը, որ կարող է շնորհվել գիտնական-բժշկի Բրիտանական կայսրության մեջ: Պալատական կոչման անցավ Անգլիայի թագավորի կողմից: Նրան կոչում էին սըր Ուիլյամ Օսլեր: Ստորև բերված են Թոմաս Կարլեյալի կողմից գրված այն տասնյոթ բառերը, որոնք օգնեցին նրան իր կյանքն ազատել անհանգստությունից: «Մեր գլխավոր խնդիրն է չխորանալ ապագայի մշուշապատ հեռվում, այլ գործել այժմ, այն ուղղությամբ, որ տեսանելի է մեզ»:

Քառասուներկու տարի անց, Ուիլյամ Օսլերը ելույթով դիմեց Յելսի համալսարանի ուսանողներին: «Համարվում է,- ասաց նա,- որ այնպիսի մարդն, ինչպիսին ինքն է`չորս համալսարանների պրոֆեսորն ու հանրաճանաչ գրքի հեղինակը, հատուկ որակի ուղեղի տեր պետք է լինի: Դա ճիշտ չէ: Պարզվում է, որ իր մտերիմներն էլ գիտեն, որ նա ամենամիջակ ընդունակությունների տեր է»: Ինչու՞մն է ուրեմն նրա հաջողության գաղտնիքը: Նա ասաց, որ հաջողության է հասել այն պատճառով, որ ձգտել է ապրել մնացած մյուս օրերից անթափանց կերպով անջրպետված ներկա օրվա մեկուսարանում:
Այսօր… մեկուսացրեք անցյալը:

Թող մեռած անցյալը թաղի իր մեռյալներին…

Անցյալի բեռան վրա ավելացրած ապագայի բեռը, որ դուք բարդում եք ձեզ վրա ներկայումս, ստիպում է սայթաքել անգամ ամենաուժեղներին: Մեկուսացրեք ապագան նույնքան հերմետիկորեն, որքան անցյալը… Ապագան ներկայում է… Վաղը գոյություն չունի: Մարդու փրկության միակ օրն այսօրն է:

Պատրաստեց՝ Սիրարփի Մարգարյանը