Ռուսաստանի վաստակավոր արտիստուհի Նատալյա Կրաչկովսկայան այսօր մահացել է 77 տարեկան հասակում: 

Կյանքի վերջին օրերինդ դերասանուհին գտնվում էր վերակենդանացման բաժանմունքում, որ տեղափոխվել էր փետրվար ամսվա վերջին՝ սրտի շրջանում ցավերի պատճառով: 

Բժիշկները, ովքեր նրա մոտ ախտորոշել են «միոկարդի ինֆարկտ», նրա վիճակը գնահատել էին ծայրահեղ ծանր:

Նատալյա Կրաչկովսկայան ծնվել է 1938թ.-ի նոյեմբերի 24-ին: 

Դերասանուհին նկարահանվել է ավելի քան 80 ֆիլմերում: Հայ և խորհրդային հասարակությանը նա հայտնի է «Իվան Վասիլևիչը փոխում է մասնագիտությունը», «12 աթոռ», «Այս ուրախ մոլորակը» ֆիլմերից: Իր դերերով նա գերել բազմաթիվ մարդկանց , այդ թվում հայ հանդիսատեսի, սրտերը: