«Հայկական ժամանակ» թերթը գրում է.

«Հայաստանի բենզալցակայաններում բենզինը էլի թանկացել է 10 դրամով: Մասնավորապես, «Ռեգուլյար» տեսակի բենզինի մեկ լիտրը ներկայումս վաճառվում է 380 դրամով այն դեպքում, երբ շաբաթվա սկզբին դրա գինը 370 դրամ էր:

Բենզինի թանկացումն, անշուշտ, կներկայացվի որպես համաշխարհային շուկայում նավթի գնի փոքր-ինչ բարձրացման հետեւանք, բայց դա հիմնավորում լինել չի կարող: Նախկինում ՀՀ տնտեսական մրցակցության պաշտպանության հանձնաժողովի նախագահ Արտակ Շաբոյանը, «բացատրելով», թե ինչու նավթի գների կտրուկ անկումը չի հանգեցնում Հայաստանում բենզինի էժանացման, հայտարարում էր, թե նավթի գնի փոփոխության ազդեցությունը բենզինի գնի վրա չափազանց փոքր է:

Հիմա Շաբոյանը պետք է հիմնավորի, թե ինչու է նավթի թանկացումն այդքան արագ հանգեցնում բենզինի գնի բարձրացման: Անհամբեր սպասում ենք»:

 

Մանրամասները կարդացեք թերթի այսօրվա համարում։